կարևոր
841 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-21 00:08
Հասարակություն

Մայր Եկեղեցու դեմ նման մասշտաբի հանցագործություն իրականացրել են Լենինը և Փաշինյանը. թբիլիսահայ գործիչ

Մայր Եկեղեցու դեմ նման մասշտաբի  հանցագործություն  իրականացրել են Լենինը և Փաշինյանը. թբիլիսահայ գործիչ

Թբիլիսահայ գործիչ Լևոն Չիդիլյանը գրում է.

«Հայ Առաքելական եկեղեցին մեր Մայրն է:

Հայ Առաքելական եկեղեցին Հայ ազգի միակ պաշտոնական ներկայացուցիչն է ամբողջ աշխարհում: Նախկինում, ներկայում, ապագայում:

Այսօրվա ՀՀ իշխանությունը ի լուռ ամբողջ աշխարհի հայտարարում է, որ ՀՀ ոչ մի պարտականություն չունի աշխարհասփյուռ հայերի հանդեպ, հայերին կսպանեն, կվառեն, կբռնաբարեն, կոչնչացնեն եկեղեցիները, Հայաստանը չպետք է արձագանքի և միջամտի ու Սփյուռքում ապրող ոչ մի հայ իրավունք չունի մասնակցելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին:

Այսօրվա Հայաստանի բարձր իշխանությունը ապրում է իրենց պատկերացրած, ավելի ազնիվ կլիներ ասել, ուրիշի կողմից թելադրած իրական Հայաստանով: Հիշեցնեմ բոլորին, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իմ նման սփյուռքում ապրող Հայերի նախնիների արյունով, մշակույթով, հույսերով և հույզերով է ստեղծվել: Այսօրվա ՀՀ թանգարաններում պահվող արժեքների զգալի մեծամասնությունը ստեղծվել է, ոչ «իրական» Հայաստանում այլ պատմական:

Մենք՝ սփյուռքում ապրող հայերս, առանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի, նման ենք աշնան տերևի, որը նույնիսկ փոքր քամուց կարող է պոկվել Մայր Ծառից և անդառնալի ոչնչանա:

Այսօր, ինչ տեղի է ունենում մեր Մայր Հայրենիքում, աներևակայելի բռնաճնշումները Մեր Մայր Եկեղեցու հանդեպ, դա հանցագործություն է Հայ ազգի դեմ: Այդպիսի մասշտաբի հանցագործություն իրականացրել են Ալեքսանդր Բ Ռուսաց կայսրը իր պաշտոնյաներով, Խորհրդային Միության ղեկավար Վլադիմիր Ուլյանով Լենինը իր կամակատարներով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր անձնական օգտագործման եպիսկոպոսներով (որոնք սերնդեսերունդ դատապարտված կլինեն մեր ազգի կողմից):

Կանգ առեք, խնդրում եմ, դեռ ուշ չէ, վաղը կարող է շատ ուշ լինել:

Մենք բոլորս, ուզենք թե չուզենք, կապված ենք իրար հետ: Հայոց Ցեղասպանությունը իրականացնողների համար բոլորը հայ էին, առանց տարբերության դավաճան, թե իր ազգի նվիրյալ: Թուրքական Ցեղասպան մեքենայի հետ համագործակցողների երեխաները և ընտանիքները նույնպես մորթվեցին, մյուս նվիրյալ հայերի հետ:

Հոսով եմ, այն մարդիկ, որոնք դեռ ինչ-ինչ առիթներով կարծում են, որ կատարվում է բարեփոխման ընթացք Մեր Եկեղեցում, ուզում եմ սթափեցնել Ձեզ և վստահաբար ասել, որ այն ինչ չհաջողվեց Նիկոլայ Բ-ին, Վլադիմիր Լենինին, այսօր փորձում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը:

Մեր Եկեղեցին մեր Մայրն է, մենք կարող ենք նեղանալ մեր Մորից մտածելով, որ մի զավակին ավելի է սիրում, մյուսին՝ քիչ, կարող ենք մտածել, որ մեր Մոր որոշ զավակներ իրեց անբարոյականության համար չեն դատապարտվել և դեռ գտնվում են մեր Մոր գրկում, որոշ զավակներ անարժան են մեր Մորը, իհարկե շատերը արդար ակնկալիք ունեն մեր Մորից, բայց ոչ մեկը իրավունք չունի մեր Մորը՝ Մեր Եկեղեցուն հարվածել և օտարների օրինակով փորձել սպանել Մեր Ազգի Մորը՝ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ:

Այսօր, եթե ինչ որ մեկի մոտ դեռ առկա են Աստծուծ նվիրված շնորհները և չի ծախել իր հոգին և մարդկությունը, որպես ՀԱՅ հրամայական է կանգնեցնել մեր ինքնաոչնչացման երթը իր հստակ խոսքով և գործով»: