կարևոր
835 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-12 14:18
Աշխարհ

Ուկրաինայում ռազմական դրությունն ու զորահավաքը կրկին կերկարաձգվեն

Ուկրաինայում ռազմական դրությունն ու զորահավաքը կրկին կերկարաձգվեն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել օրինագծեր, որոնք նախատեսում են երկարաձգել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RBK Ukraine-ը։

Փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը 90 օրով՝ 2026 թվականի փետրվարի 3-ի առավոտյան ժամը 5:30-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ։

Օրինագծերն արդեն ներկայացվել են Գերագույն Ռադայի քննարկմանը։

Խորհրդարանում քվեարկությունից հետո սա կլինի այս իրավական ռեժիմի 18-րդ երկարաձգումը՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր։

Գերագույն ռադան վերջին անգամ Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգել էր մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը։