|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեհաստանը պետք է զարգացնի իր ռազմական ներուժը՝ կապված Ռուսաստանի գործողությունների հետ: Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է Լեհաստանի Սեյմի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Արկադիուշ Մուլյարչիկը Interia-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով «Բաց Ռուսաստան» կազմակերպության (գլխավոր դատախազության կողմից Ռուսաստանում անցանկալի ճանաչված կազմակերպություն, դադարեցրել է իր գործունեությունը) նախկին ղեկավար Անդրեյ Պիվովարովի կալանքը անցանկալի կազմակերպության գործունեությանը մասնակցելու քրեական գործով, Մուլյարչիկն ասել է, որ Մոսկվան մտադիր է սրել հարաբերությունները Վարշավայի հետ, ինչպես նաև «ավերել միջազգային կարգի պատնեշները»:
Լեհ քաղաքական գործչի խոսքով՝ այս պարագայում իր երկիրը պետք է միայն ռազմական ոլորտում համապատասխան պատրաստություն ունենա:
«Մենք պետք է արձագանքենք, զինվենք, զարգացնենք բանակի կարողությունները: Սա հիմնականն է: Ճիշտն ասած, ռուսները հասկանում են միայն այդպիսի լեզու»,- հավելել է նա:
Մուլյարչիկը նաև կոչ է արել Լեհաստանի իշխանություններին՝ սերտ համագործակցություն պահպանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ Վարշավան չպետք է լիովին ապավինի Արևմուտքի դաշնակիցների օգնությանը։ Ըստ նրա՝ Գերմանիան, իր կարծիքով, վարում է «երկիմաստ» քաղաքականություն՝ աջակցելով «Հյուսիսային հոսք- 2» գազատարի շինարարությանը: