|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ին ադրբեջանական բանակում զորավարժություններ կսկսվեն՝ զորքատեսակների ներգրավմամբ:
Թշնամական երկրի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին կմասնակցեն մինչև 15,000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետներ և հակատանկային զենքեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների ընթացքում, որը կտևի մինչև մայիսի 20-ը, այդ զորքերը «կատարելու են անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելու և ահաբեկիչներին վնասազերծելու հակահարվածային գործողություններ»։