|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պետք է կամուրջ հաստատել Սփյուռքի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
«Տպավորություն է ստեղծվում, որ Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հետ կապված այս համազգային կարևոր հարցում վերջին շրջանում Սփյուռքն ու Հայաստանը գործում են առանձին»,-մտահոգություն հայտնեց նա։
Այնինչ, նրա հավաստմամբ, այն առանցքային նշանակության հարց է Սփյուռքի համար և, առհասարակ, հայության համար։
«Այս իմաստով, շատ կարևոր է այդ համադրված, սինքրոն գործունեությունը, ծրագրերի համատեղ մշակումը, ինչը, ցավոք սրտի, այսօր պետական մակարդակով չի իրականացվում»,-նշեց Էդգար Հովհաննիսյանը։
Առհասարակ, Հայաստան-Սփյուռք կապերը, նրա դիտարկմամբ, խորը ճգնաժամի մեջ են և, ընդհակառակը, պետական տարբեր մակարդակներով հնչեցնում են թեզեր, որոնք նույնական են թուրքական պետական-քաղաքական շրջանակների թեզերի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում․