|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ֆրանսիան հավատարիմ է մնում իր արժեքներին: Այս մասին նշել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, որն ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ֆրանսիան առաջին անգամ էր ազգային օրվա կարգավիճակով նշում Հայոց ցեղասպանության տարելիցը:
«Մենք ձգտում ենք պատմական ճշգրտության և հաշտության: Հայերը սպանվել են, որովհետև նրանք ներկայացնում էին էթնիկ և քրիստոնեական փոքրամասնություն: Այս օրը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր՝ Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության, քաղաքակրթության դեմ հանցագործության ճանաչման գործում: Ես մտածում եմ հայկական ծագում ունեցող մեր բոլոր հայրենակիցների մասին, ովքեր չեն մոռանում իրենց ծագումն ու պատմությունը: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը խաղաղության օր է, այն չի նշվում ի վնաս մեկ այլ ազգի»,-նշել է Էդուար Ֆիլիպը:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով: