կարևոր
442 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 22:15
Հասարակություն

Մեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում է

Մեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում է

Shamshyan.com-ը գրում է.

«Այն, որ «Վեոլիա ջուրը» հանրապետությունում բնակչության մեծամասնության մոտ բացասական գնահատականի է արժանանում, դրա հիմնական մեղավորը հենց «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության կողմից կատարված փնթի ու ոչ պարտաճանաչ աշխատաոճն է։

Արդեն 1 շաբաթ է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Պարսեղով փողոցի վերջնամասում՝ դեպի Եղիազարյան փողոց տանող հատվածում, ըստ բնակիչների խմելու ջրի մագիստրալի վնասման պատճառով ջուրը կորչում է»։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջրին», Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանին, Երևանի քաղաքապետարանի թեժ գծին՝ ասելով, որ նշված 3 կառույցներն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ կարծես ջայլամի կեցվածք ընդունած լինեն»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: