|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հետ կապված՝ մի շարք արևմտյան երկրների սահմանափակումները թույլ տվեցին Անկարային՝ մշակել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ավելի ռացիոնալ ծրագիր։ Այս մասին Twitter- ում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Էմբարգոյի լույսի ներքո մենք ավելի լավ գիտակցեցինք, թե մեզ ինչ է պետք, ինչ պետք է արտադրվի ներքին ձեռնարկություններում և արագացրեցինք այս գործընթացը»,- Anadolu-ն մեջբերում է Դեմիրի խոսքերը:
«Պատժամիջոցները թույլ տվեցին մեզ ճշգրտել պաշտպանական արդյունաբերության զարգացման ընթացքը: Ուստի մենք միայն երախտապարտ ենք այն երկրներին, որոնք նման սահմանափակումներ են մտցնում: Ոչ ոք չի կարող փոխել Թուրքիայի՝ լիովին անկախ պաշտպանական արդյունաբերության ձևավորման ուղին»,- գրել է Դեմիրը: