|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԱՄՆ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը ցույց է տվել բանակցությունների գնալու պատրաստակամությունը, Թեհրանն իր հերթին պատրաստ է վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ իր պարտավորություններին՝ բոլոր պատժամիջոցների վերացման պայմանով:
«Այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ԱՄՆ-ն արթնացել է բանակցությունների համար, և մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք վերադառնալ միջուկային ծրագրի պարտավորություններին` բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց», - հայտարարել է Ռոհանին կառավարության նիստում։
Իրանի առաջնորդն ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է և պատրաստ է լուծել չլուծված խնդիրները: «ԱՄՆ-ն այսօր խոսում է ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին. սա Իրանի ժողովրդի հաղթանակն է»,- հավելել է Ռոհանին: