|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչական դատարանը վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից մեկը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի: Խոսքը գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու հայցադիմումի մասին է:
Դատարանը համարել է՝ քանի որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի միջնորդությունը, հետեւաբար՝ նման ակտ չկա եւ այն չի կարող առ ոչինչ ճանաչվել:
Օնիկ Գասպարյանի փաստաբանը դատարանի այս որոշումը բողոքարկում է Վերաքննիչ վարչական դատարանում: