|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ամերիկա-կանադական լրագրող, NATION պարբերականի հեղինակ Ահարոն Մաթեն Twitter-ում տեղադրել է մի նամակի պատճենանկար, որում Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Ալեքսեյ Նավալնիին այլևս չի համարում «խղճի բանտարկյալ». հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նամակն իրենից ներկայացնում է կազմակերպության պատասխանը լրագրողի հարցին: Դրանում իրավապաշտպանները կարծիք են հայտնում, որ Նավալնիի կալանավորումը կապված է «Ռուսաստանի իշխանությունների հասցեին նրա քննադատության հետ»:
Միևնույն ժամանակ, նամակում շեշտվում է, որ սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր և հրապարակումներ՝ բլոգերի հակասական հայտարարություններով:
«Վերջերս հայտնված նոր տեղեկատվության լույսի ներքո Amnesty International-ն այլևս չի կարող Ալեքսեյ Նավալնիին խղճի բանտարկյալ համարել՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա խթանում էր բռնությունն ու խտրականությունը և չէր հրաժարվում նման հայտարարություններից»,- ասվում է փաստաթղթում: