Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իսրայելի Պաշտպանության ուժերը երկուշաբթի հայտարարել են ռազմաօդային ուժերի չնախատեսված Vered Hagalil զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք ուղղված են մարտական պատրաստության բարձրացմանը հյուսիսային սահմաններում:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի Vered Hagalil անակնկալ զորավարժությունները սկսվել են երեկ: Դրանք իրականացվում են Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիկամ Նորքինի հրամանով և նպատակ ունեն բարձրացնել ռազմաօդային ուժերի մարտունակությունը հյուսիսային ուղղությամբ: Զորավարժությունները նախատեսվում է ավարտել չորեքշաբթի», – հայտնում է երկրի ԶՈՒ մամուլի ծառայությունը։
Զինվորականները նշել են, որ ուսումնական վարժությունների ժամանակ «հյուսիսային ճակատում ռազմական գործողությունների սցենարները մոդելավորում և փորձարկում են ռազմաօդային ուժերի հիմնական առաքելության բոլոր բաղադրիչները, ներառյալ՝ օդային գերազանցության պահպանումը, երկրի երկնքի պաշտպանությունը, ինչպես նաև գրոհները և հետախուզական տվյալների հավաքումը»։