|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ձեռնամուխ է եղել Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլին, որի նպատակն է ոչնչացնել շիական «Հեզբոլլահ» շարժման հրթիռային ներուժը, երեքշաբթի հայտնել է իսրայելական Maariv թերթը:
Թերթը, վկայակոչելով բանակային աղբյուրները, նշում է, որ ՑԱԽԱԼ-ի ուժերը գործում են ոչ միայն Լիբանանի հարավում, այլև Բեյրութում և Բեքաայի հովտում՝ ոչնչացնելով շարժման զինապահեստները: Բացի այդ, ընդգծվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Հեզբոլլահը» Իսրայելի ուղղությամբ մոտ 90 ԱԹՍ է արձակել, որոնց մեծ մասը ոչնչացվել է:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Իսրայելի հյուսիսային շրջանների հարձակումն իրականացվել է Լիբանանի այն տարածքներից, որտեղ դեռևս չեն գործել ՑԱԽԱԼ-ի ուժերը: