|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում սկսվել են Bayraktar Akıncı նոր ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի ցամաքային փորձարկումները. հունվարի 15-ին հայտնել է Baykar-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նոր անօդաչու սարքը հագեցած է ուկրաինական արտադրության AI-450T երկու տուրբոպրոպ շարժիչներով, որոնք հավաքվել են Զապորոժիեի մեքենաշինական «Առաջընթաց» ընկերության կողմից:
Ստեղծողները Akıncı-ն դասակարգում են որպես «ծանր» անօդաչու թռչող սարք: Դրա թռիչքային քաշը պետք է լինի 5,5 տոննա, իսկ բեռնաթափման զանգվածը պետք է հասնի 1350 կգ-ի:
Bayraktar Akinci-ի թևերի բացվածքը 20 մետր է՝ սարքի՝ 12,2 մետր երկարության դիմաց: Սարքը պետք է կարողանա օդում մնալ մինչև 24 ժամ և գործել մինչև 12200 մ բարձրությունների վրա՝ զարգացնելով մինչև 360 կմ / ժամ արագություն: