|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան ՌՕՈւ-ն հաջողությամբ փորձարկել է նոր լազերային զենքի նախատիպը: Այս մասին տեղեկացնում է Engadget-ը:
Ապրիլի 23-ին Նյու Մեքսիկո նահանգի «Սպիտակ ավազներ» զորավարժարանում տեղի ունեցած փորձարկումների ընթացքում նոր զենքին հաջողվել է խփել մի քանի օդային հրթիռներ։
Լազերային զենքի ստեղծմամբ ու նախագծմամբ զբաղվում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ Ապագայում նախատեսվում է, որ համալիրը կապահովի ԱՄՆ ՌՕՈւ կործանիչների և այլ ինքնաթիռների անվտանգությունը` միևնույն ժամանակ որսալով «օդ-օդ» և «ցամաք-օդ» դասի հրթիռներ։
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ զինվորականները նախատեսում են լազերային զենքը կիրառել 2020-ականների երկրորդ կեսին։