|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վաղը` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է հանրահավաքի: Այս մասին նա հայտարարեց Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանին մինչեւ վաղը` ժամը 17:00-ը, պետք է ընդունի ժողովրդի հաղթանակը: «Նա պետք է գա, և մենք իշխանությունը պետք է փոխանցենք ժողովրդին»,- ասաց նա և հավելեց. «Սերժ Սարգսյանը գիտի, որ ընտրությունները կեղծվել են, եւ նա պետք է ընդունի ժողովրդի հաղթանակը: Պիտի նշեմ նաեւ, որ ես թիվ չեմ խփել, ինքն է խփել»:
Հովհաննիսյանի խոսքով` սահմանադրական ճանապարհով իրենք այս ընտրությունները տանելու են ոչ թե մինչեւ վերջ, այլ մինչեւ հաղթանակ: