|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երեկվա հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ նորմալ է գնահատում: Այս մասին երեկվա ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո վարչապետն ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:
«Ընդհանրապես` երկխոսությունը միշտ էլ շատ կարեւոր է, եւ ուրախ եմ, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել, եւ կարողացել են բոլոր մտահոգիչ հարցերը քննարկել: Կարծում եմ, որ սա շատ քաղաքակիրթ երկխոսության ձեւ է եւ շատ լավ ավանդույթ»,- հայտարարեց վարչապետը:
Նա վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այնպիսի վարքագիծ է դրսեւորում, որ ամեն ինչ անելու է օրենքի շրջանակներում, ինչն էլ, ըստ վարչապետի, շատ ողջունելի եւ գովելի պահվածք է:
Հարցին` հանդիպման մանրամասներին տեղյա՞կ է, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, դե իհարկե»: Թեեւ հրաժարվեց ներկայացնել այդ մանրամասները, բայց վստահեցրեց. «Համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու»: