|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Վերջ տվեք ձեր պոռոտախոսությանը, Ռուսաստանի արջեր, Ռուսաստանի ճորտեր: Եթե դուք ռուսական իմպերիալիզմին դեմ եք, ՄՄ-ին դեմ եք, էդ ի՞նչ փառասիրություն է ձեզ պատել, ինչո՞ւ չեք գալիս, միանաք: Ալիկ Արզումանյան` պոռոտախոս, Րաֆֆի Հովհաննիսյան` պոռոտախոս, Արամ Սարգսյան` պոռոտախոս: Ո՞ւր եք, Հայաստանը ստրկության ուղին է բռնել, 7ամիս է՝ ո՞ւր եք: Եթե դուք փառասեր մեծամիտ ողորմելիներ չլինեիք, կզբաղվեիք այս հարցով»,- ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր` Հանրապետության հրապարակում ԱԻՄ-ականների ժողովի ժամանակ:
Պարույր Հայրիկյանն իր դժգոհություն է հայտնել,որ հանրահավաքը չի կարողացել անցկացնել Ազատության հրապարակում, քանի որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակը «մեկ ամսով վարձել է, սակայն այնտեղ ոչինչ չեն անում»։
Հանրահավաքից հետո ԱԻՄ-ականները քայլել են դեպի Բաղրամյան 26, որպեսզի նախագահին փոխանցեն իրենց ուղերձը: Նրանք Սերժ Սարգսյանին կոչ են արել չվավերացնել Մաքսային միությանն անդամագրվելու պայմանագիրը:
Ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանը երեկվանից աշխատանքային այցով Պրահայում է: