|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը չորեքշաբթի հայտարարել է անցյալ տարի մահացած իրանցի առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին կոչված՝ իր սեփական «Ֆահրա» պատվաստանյութի հաջող փորձարկման մասին: Գիտնականի որդին, որպես կամավոր, փորձարկել է այն. հաղորդում է IRNA-ն:
Մարտին սկսվել են այս պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները, որը մշակվել էր Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական կենտրոնում՝ Ֆախրիզադեի գլխավորությամբ: Նա սպանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգում: Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպել էին իսրայելական հատուկ ծառայությունները`այլ երկրների հետախուզական գործակալությունների հնարավոր ներգրավմամբ:
Իրանը մշակել է կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր: Ապրիլի վերջին սկսվել էր COV Iran Barakat-ի փորձարկումների երրորդ (վերջնական) փուլը: