|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցադրելով արդյունավետության և անվտանգության նշաններ: Այս մասին ասված է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում. գրում է «ՏԱՍՍ»-ը:
Պարբերականը տեղեկացնում է, որ պատվաստված անձանց մոտ նկատվել են թեթև կողմնակի բարդություններ՝ թուլության և գլխացավի տեսքով, որոնք մեղմացել են պարացետամոլ ընդունելուց հետո։
«Չեզոքացնող հակամարմինները հայտնվել են մասնակցիներից ավելի քան 90 տոկոսի մոտ։ Պատվաստանյութ ստացողների մոտ նույնպես նկատվել է T-լիմֆոցիտների քանակի բարձրացում, որոնց խնդիրն է ախտահարված բջիջների ոչնչացումը։
Երկուշաբթի պարբերականը հրապարակել է նաև պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները, որը Ուհանում մշակվել է պրոֆեսոր Վեյ Չենի ղեկավարությամբ հետազոտողների թիմի կողմից:
Երկու դեղն էլ նման են իրար, երկուսն էլ մշակվել են ադենովիրուսի վեկտորի հիման վրա։