Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք, որոնցից 144831-ն` առողջացած, 2864-ը` մահվան ելքով:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է: