|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343350 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2479389 վերջին մեկ օրում` 7069 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6437 պացիենտ: Մեկ օրում նվազել է 330-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 327539 անձ, վերջին մեկ օրում՝ 510 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7885 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: