|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Տեղի է ունենում աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։