|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանին առաջացած լարվածության վերաբերյալ հարցեր:
«Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին ՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սկսվելու հետ ՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների եւ սպառնալիքների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նախարարին ծանոթացրել եմ նաեւ այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, այդ թվում` ուղղված Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային հողի վրա կոնֆլիկտային դրսեւորումները կանխելուն»,-գրել է Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմամբ, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման եւ իրավիճակի կայունացման համար: