|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկչական ազդեցության տարածումը և դրա հետ կապված խնդիրները կանխելու անհրաժեշտությունը:
Նախագահները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Էրդողանը նաև ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ: Թուրքիայի ղեկավարը սպանությունը համարել է «զզվելի» եւ խոր ափսոսանք հայտնել գիտնականի կորստի կապակցությամբ: