|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ցամաքային և օդային սահմանների շուտափույթ բացման անհրաժեշտությունը՝ պահպանելով անհրաժեշտ բժշկական նորմերը։ Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Ռոհանիին խոստացել է անհրաժեշտ կարգադրումները հրապարակել Իրանի և Թուրքիայի սահմանների բացման և առևտրի վերականգնամ համար։
Ավելի վաղ Թուրքիան Ռուսաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերել սահմանների աստիճանաբար բացման և սահմանափակումների վերացման վերաբերյալ։