|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հոկտեմբերի 19-23-նն ընկած ժամանակահատվածում հերթական գաղտնի զորավարժություններն է իրականացրել Գերմանիայի տարածքում։ Ինչպես տեղեկացնում է Stars and Stripes հրատարակությունը, զորավարժությունների ընթացքում ստուգվել են Շտուտգարտի համատեղ շտաբի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը ռազմական հակամարտության դեպքում մոբիլիզանցելու կարողությունները:
Հրամանատարության պատրաստման և գնահատման բաժնի պետ, գեներալ-մայոր Ջոն Բոյդի խոսքով՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերից հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել է 4400 զինվորական:
Միևնույն ժամանակ զորավարժությունների բոլոր մանրամասները և սցենարները գաղտնի են պահվում։ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը նշել է միայն, որ դաշնակիցների բոլոր ցամաքային, ծովային, օդային, կիբեր-տիեզերական ռեսուրսների՝ հակամարտությունների դեպքում օգտագործման միջոցների մշակում է կատարվել:
Հիշեցնենք, որ եվրոպական հրամանատարությունը Austere Challenge զորավարժությունների իրականացումը սկսել է 1990-ական թվականներից, սակայն «սառը պատերազմի» ավարտից հետո Եվրոպայում հակամարտությունների հեռանկարի վերացման հետ կապված դրանք առավել ցածր ինտենսիվությամբ են անցկացվել։