|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը երկրի ՆԳ նախարար Յուրի Կարաևին կոչ է արել հրաժարական տալ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան:
«Պարոն Կարաև, օգոստոսի 13-ին բելառուսական հեռուստատեսության եթերում դուք ստանձնել եք պատասխանատվությունը կատարվածի համար: Մարդկանց մահ, բռնություն, աննախադեպ դաժանություն և խաղաղ բնակչության կտտանքներ. մենք այդ ամենը տեսել ենք: Եվ եթե դուք պատասխանատվություն եք ստանձնում այդ իրադարձությունների համար, ապա դուք երկու տարբերակ ունեք՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ ներկայանալ մեղայականով»,- հայտարարել է Կոլեսնիկովան:
Վերջինս հավելել է, որ «այս իրադարձությունների մյուս մասնակիցների համար ևս մեղայականով ներկայանալու տարբերակ կա»:
Կոլեսնիկովան հայտնել է նաև, որ ընդդիմության համակարգող խորհուրդը դիմել է երկրի իրավապահ մարմիններին՝ կոչ անելով հետաքննել հանցագործությունները:
Հիշեցնենք, որ Բելառուսում ընդդիմության կողմնակիցներն ամեն օր ցույցեր են իրականացնում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքների համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բողոքի ցույցերի առաջին օրերին, հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վնասվածքներ ստացել և հոսպիտալացվել: Ցույցերի ընթացքում 3 քաղաքացի մահացել է: