|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Սև ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված գազի հանքակուտակի մոտավոր արժեքը, հաշվի առնելով ներկայիս մոտեցումները, կարող է լինել մինչև $ 80 միլիարդ. հայտարարել է «Էներգետիկայի միջազգային գործակալության» ղեկավար Ֆաթիհ Բիրոլը. հայտնում է Anadolu գործակալությունը:
Ըստ նախնական հաշվարկների՝ Թուրքիան նոր հանքից կկարողանա տարեկան 10-15 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել, որը կհամապատասխանի կապույտ վառելիքի համար երկրի կարիքների մեկ երրորդին: Թուրքիայի իշխանությունները ծրագրում են սկսել արդյունահանումը մինչև 2023 թվականը:
«Սա բավականին հավակնոտ նպատակ է, բայց համաշխարհային պրակտիկայում արդեն իսկ կան փաստեր, որ երկու-երեք տարվա ընթացքում նմանատիպ հանքերից արտադրություն սկսվեն», - ասել է Բիրոլը:
Հիշեցնենք, որ Սև ծովում գազի մեծ հանքավայրի հայտնաբերումը հայտարարվել է անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ըստ թուրքական իշխանությունների հայտարարության՝ հանքակուտակում գազի պաշարները կազմում են մոտ 320 միլիարդ խորանարդ մետր: