|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վուլֆը հայտարարել է, որ Մեքսիկայի և Կանադայի հետ սահմանները չեն բացվի մինչև սեպտեմբերի 21-ը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ կառավարությունը փակել է սահմանները մարտի 18-ին։
Կանադայի հասարակական անվտանգության նախարար Բիլ Բլերը նշել է, որ իրենց երկիրն աջակցում է այդ գաղափարին՝ ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում վարակվածների աճող թվի պատճառով:
Արտասահմանում աշխատողներին, ինչպիսիք են բեռնատար մեքենաների վարորդները, բժշկական անձնակազմը և ավիաընկերությունների անձնակազմը, թույլատրվում է հատել սահմանը, ինչպես նախկինում: Ամերիկացիներին կամ կանադացիներին, որոնք տուն են վերադառնում, նույնպես թույլատրվում է մուտք գործել: