|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դարձյալ մզկիթի վերածված մուեզզին Օսման Ասլանը մահացել է սրտամկանի ինֆարկտից Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում. հայտնում են հունական լրատվամիջոցները:
Մուեզինը (մուսուլմանական աղոթքի կանչողը) մահացել է կիրակի՝ օգոստոսի 2-ին, բայց քահանայի մահը հայտնի է դարձել չորեքշաբթի օրը. գրում է Оrthodox Times-ը:
Ստամբուլի նահանգապետարանը հաստատել է, որ մուեզինը մահացել է մզկիթում:
«Մենք ցավակցում ենք սրտի կաթվածից մահացած Քյաղըթհանե շրջանի Ուհուդ մզկիթի մուեզին Օսման Ասլանի ընտանիքի անդամներին և հարազատներին», - նշվում է նահանգապետարանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ էր հայտարարել 1934 թ.-ի՝ «Սբ. Սոֆիան» թանգարանի վերափոխելու որոշումը, իսկ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրեց հրամանագիրը՝ տաճարը մզկիթ վերածելու մասին: