|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլի հանրապետական դատարանը ավարտեց հետաքննությունը այն քաղաքացու գործի վերաբերյալ, ով պոկել էր խաչը Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու դռան վրայից։
Այս գործով դատախազը մեղադրյալ Մազլում Սերինի համար պահանջում է 5 տարի 4 ամիս ազատազրկում՝ «աղոթավայրերի և գերեզմանատների վայրերը վնասելու» մեղադրանքով:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին թուրք քաղաքացին պոկել էր Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան խաչը: Տարածքի տեսագրության ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն և նրան ազատ արձակել՝ չհեռանալու մասին ստորագրության հիման վրա։