|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների տառերը պոկելու դեպքով ձերբակալված 41-ամյա տղամարդը, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման կարիք ունի։ Այս մասին գրում է Factor.am-ը։
Քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի, իսկ տղամարդու նկատմամբ դատարանը բժշկական հսկողություն է կիրառել, Factor.am-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ՆԳՆ-ն ստացել էր տեղեկություններ այն մասին, որ հունիսի 9-ին` ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նույն օրը՝ ժամը 8։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել էր ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել էր կատարածը։