|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դանակի 13 հարվածով մարդ սպանած և անմեղսունակ ճանաչված Վլադիմիր Սիաբոնդովը դատարանի որոշմամբ ուղարկվեց հարկադիր բուժման:
Սակայն տուժողի` սպանված Քյարամ Ավդոյանի հարազատները դժգոհ էին դատավճռից: Նրանք համոզված են, որ Սիաբանդովն անմեղսունակ չէ և պետք է պատիժը կրի ազատազրկմամբ: Դատավճռի հրապարակումից հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անեծքներ ու հիշոցներ սկսեցին տեղալ դատավճիռը կայացրած դատավորի հասցեին:
Վայրկյաններ անց ուշագնաց եղավ սպանված Քյարամ Ավդոյանի մայրը: Նրան, ծնկի իջած, օգնություն էր ցույց տալիս դատական կարգադրիչներից մեկը, որի շնորհիվ էլ, կարող ենք ասել, կինն ուշքի եկավ: Ավելի ուշ եկավ շտապօգնությունը: