|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Այսօր երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը եւ ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարացվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ եւ դատախազությանը»,- գրել է փաստաբանը։
Դատավորը նաեւ որոշել է վերացնել Դավիթ Գրիգորյանի եւ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանց նկատմամբ Հայաստանի սահմանը հատելու արգելքը՝ այդպիսին կիրառված լինելու դեպքում:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը սահմանադրական կարգի տապալաման գործը քննող դատավորն է: Նրա՝ 2019թ-ի մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն Արցախի նախկին նախագահների անձնական երաշավորությամբ ազատ արձակվեց կալանքից: Սակայն դատավոր Գրիգորյանի լիազորությունները 2019-ի հուլիսի 29-ից կասեցվել էին, եւ գործը մակագրվել էր Աննա Դանիբեկյանին: Դատավոր Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել երկու դրվագով պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ դատական նիստերի քարտուղար Վարդանյանին` կեղծիքին աջակցելու համար: