|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ընթացիկ մրցաշրջանում ֆինանսական մեծ կորուստներ ունի: Այս մասին գրում է Football Italia-ն:
Ըստ պարբերականի, «Ռոմա»-ի կորուստները կազմում են մոտ 126,4 միլիոն եվրո: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի մայրաքաղաքային ակումբն այս մրցաշրջանում 100 միլիոն եվրոյի կորուստ ունի: «Ռոմա»-ի ֆինանսական ոչ բավարար վիճակը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ակումբն այժմ ընդհանուր առմամբ ունի 278,5 միլիոն եվրոյի պարտք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: