|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 3-ին Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան մատույցներում ծանր տեխնիկայի միավորներ են տեղադրվել՝ ԱՄՆ նախագահի նստավայրի մուտքերը արգելափակելու համար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Նշվում է՝ Սպիտակ տան դիմաց գտնվող փողոցում երկու ռազմական բեռնատար է կանգնեցվել. այդ տրանսպորտային միջոցներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա «Ռազմական ոստիկանություն» մակագրությամբ վահաններով զինվորների շղթա է կանգնած։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները բռնել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու ընթացքում ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: