|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հետադարձ կապով ճշտվել, որ Սինգապուրի Հանրապետության քաղաքացի Քունյու Քուանդիլյուսը «Renault Logan» մակնիշի GG73600 պետհամարանիշով ավտոմեքենայով Խնձորեսկ գյուղից դեպի «Ճոճվող կամուրջ» տանող ավտոճանապարհի 20-րդ կմ-ին արգելափակվել է ձյան շերտում, չի կարողանում շարունակել ընթացքը (ուղևորվում է Գորիս քաղաք՝ «Քրիստի» հյուրանոց):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և քաղաքացիներին ուղեկցել Գորիս քաղաք: