|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 9-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակված ավտոմեքենան ուղևորվում էր Նիգավան գյուղ վատառողջ քաղաքացուն Երևան տեղափոխելու նպատակով:
Փրկարարները Նիգավան-Ապարան 3-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 AD 079 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.) և շարունակել ընթացքը հիվանդին օգնություն ցուցաբերելու:
Փրկարարներն Ա. Ս.-ին (ծնված 1940 թ.) մոտեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: