|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Salamat Yar Behesht Dayan» ընկերության կողմից մշակված նոր համակարգը թույլ է տալիս որոշել 55 րոպեի ընթացքում կորոնավիրուսային վարակի առկայությունը կամ բացակայությունը հիվանդի թքի օգնությամբ. այս մասին հայտնել է Irna.ir-ն, նշելով՝ նորարարական ընկերության տնօրեն Ամիր Աբաս Էսմայիլ-զադեն հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանը, Թուրքիան, Ռումինիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը շահագրգռված են ձեռք բերելու կորոնավիրուսային ախտորոշման իրանական թեստային համակարգերը. հայտնում է Yerkir.am-ը։
Այս առնչությամբ Էսմայիլ Զադեն, մասնավորապես, նշել է. «Մոլեկուլային կազմը մշակվել է real-time pcr մեթոդի միջոցով, որը կարող է ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կորոնավիրուսը լորձաթաղանթում», ու հավելել՝ նորարարական համակարգը թույլ է տալիս թեստավորումն իրականացնել պարզեցված ռեժիմով, դրա համար չեն պահանջվում բարդ սարքավորումներ. «Կորոնավիրուսային թեստը հնարավոր է անել ինքնուրույն՝ քթըմպանից քսուք վերցնելով», – ասել է նա:
Ըստ նրա՝ իրանական թեստային համակարգերի ճշգրտությունը 2.5-10 անգամ գերազանցում է ներմուծվածներինը: