|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բրազիլիայի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկայի գիտնականները կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն են մշակել. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ G1 պորտալին հղումով։
Նշվում է՝ այդ անալիզն արդեն պատենտավորվել է ԱՄՆ տարածքում: Նախատեսվոըմ է, որ այն հունիսից հասանելի կլինի կորոնավիրուսի վարակը ախտորոշելու համար:
Թեստի հիմքում ընկած է նոր սերնդի սեկվենացման տեխնոլոգիան, որը վերլուծում է ԴՆԹ ոչ մեծ ֆրագմենտներ հիվանդությունն ախտորոշելու համար:
Մշակողների խոսքով՝ թեստի ճշգրտությունը կազմում է 100%:
Մասնագետներն ասում են, որ դա առաջին գենետիկ թեստն է, որը կարելի է օգտագործել զանգվածային ախտորոշման համար: Դրա օգնությամբ կարելի է միաժամանակ հետազոտել 1536 նմուշներ՝ 16 անգամ ավելի շատ, քան պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստավորման ժամանակ: Որպես կենսանյութ կարելի է վերցնել նմուշ թքից կամ քթըմպանից:
Հավելվում է նաև, որ թեստի արդյունքները պարզ են դառնում 3 օր անց: