|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր «Նորարարական և նոր ախտորոշիչների» հիմնադրամի ներկայացուցիչներն ասել են, որ աղքատ երկրները կկարողանան նոր թեստ ձեռք բերել, որը տուբերկուլյոզն ախտորոշում է ավելի քիչ, քան երկու ժամում: Թեստը 100-ից ավելի զարգացող երկրներին վաճառվելու է 75 % զեղչով՝ մոտ 17 ԱՄՆ դոլար (67 դոլարի փոխարեն):
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ասել է, որ թեստը կարող է հեղաշրջում կատարել տուբերկուլյոզի բուժման մեջ և մեծ առաջընթաց է, քանի որ ստանդարտ թեստը մինչև երեք ամիս է պահանջում ախտորոշումը հաստատելու համար:
Հիմնադրամը պատրաստվում է թեստը նախ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ներկայացնել: