|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մեծ յոթյակի անդամ երկրների ֆինանսների նախարարները (G7` Նեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա), սատարել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքերի բեռը մեղմելու ծրագրի երկարաձգման առաջարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ճանաչելով ցածր եկամտով երկրների ֆինանսական առկա կարիքները՝ մենք սատարում են երկարաձգման նախաձեռնությունը նրանց պարքի սպասարկումը դադարեցնելու մասին»,-ընդգծված է հայտարարության մեջ: «Այդ նպատակով մենք կոչ ենք անում պաշտոնական երկկողմանի վարկանուռերին լիարժեք մասնակցել»,-նշել են նախարարները:
Ապրիլին G20-ը տրամադրել էր աղքատ երկրներին իրավունք դադարեցնել արտաքին սուվերեն պարտքերի վճարումները՝ ներառյալ դրա սպասարկումը, մինչեւ տարեվերջ: Այդկերպ ազատված 20 մլրդ դոլարը պետք է ուղղվի համավարակի դեմ պայքարին: