|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Իրանում բացվել է հակաօդային պաշտպանության նոր համակարգ արտադրող գործարան. տեղեկացնում է Trend գործակալությունը` վկայակոչելով IRNA-ն:
Գործարանի բացման արարողությանը մասնակցել է երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Նրա խոսքերով` նոր համակարգը, որը կոչվում է Herz 9, սերիական արտադրության է դրվելու: Այն ընդունակ է ավտոմատ կերպով հայտնաբերել ցածր բարձրության վրա գտվող թիրախներ եւ շարժական է:
Անցյալ շաբաթ Իրանի ՊՆ-ն հայտարարել էր, որ պատրաստվում է պաշտպանական ոլորտի 5 նոր նվաճում ներկայացնել: