|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ արտահերթ նիստում սկսվել է ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը:
Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2015թ. դեկտեմբերին, դրա նպատակը Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում միավորված հակաօդային համակարգի ստեղծումն է:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նախ ասաց, որ այս համաձայնագրի վավերացումը բխում է մեր պետականության շահերից, ապա` հարցրեց` արդյո՞ք սա միասնական ՀՕՊ համակարգ է, թե՞ միավորված, երբ Հայաստանի ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը՝ ենթարկվելով Հայաստանի հրամանատարներին:
Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, որ միանշանակ այդպես է, այսինքն` ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծում է: