|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է աշխատանքից հեռացնել իր գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսին. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը։
Մասնավորապես, նշվում է՝ մարտի վերջին Քամինգսը խախտել է կարանտինի ռեժիմը և Լոնդոնից ուղևորվել Դուրհամ, որը գտնվում է ավելի քան 400 կմ հեռավորության վրա: Դոմինիկ Քամինգսի կինն ունեցել է կորոնավիրուսի ախտանշաններ: Պաշտոնյան և նրա կինը որոշել են իրենց 4-ամյա երեխային տանել հարազատների մոտ:
Կորոնավիրուսի վերաբերյալ հերթական ճեպազրույցի ժամանակ Բորիս Ջոնսոնն ասել է, որ իր խորհրդականն «այլընտրանք չի ունեցել և գործել է ողջամիտ և օրինական կերպով»:
Բրիտանական ԶԼՄ-ները մանրամասնել են նաև, որ Քամինգսը կարանտինի ռեժիմը մի քանի անգամ խախտել է նաև ապրիլին: Այս բացահայտումները է՛լ ավելի են սրել կորոնավիրուսի համավարակին Բրիտանիայի արձագանքի շուրջ քննադատությունը: