|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերացրել է կորոնավիրուսից բուժված ամերիկացիներին զորակոչելու արգելքը. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Stars and Stripes թերթին հղումավ.
Պենտագոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մեթյու Դոնովան այս առնչությամբ, մասնավորապես, ասել է. «Ես չեղարկել եմ այն», նկատի ունենալով մայիսի 6-ի հրամանը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացված նորակոչիկների վերաբերյալ:
Միևնույն ժամանակ նա նաև պարզաբանել է, որ հրամանագրի չեղարկումը կապված է հոսպիտալացման պատճառը մեկնաբանելու դժվարության հետ, որի կապակցությամբ մարդիկ, ովքեր հոսպիտալացվել են լուրջ բարդությունների պատճառով, կկարողանան դիմել ծառայության տարկետման համար:
«Հոսպիտալացում» հասկացությունը կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ բժիշկը գիշերը հիվանդին թողնում է հիվանդանոցում՝ նրան հետեւելու համար կամ երբ հիվանդը երեք շաբաթ գտնվում է մեդիկամենտոզային կոմայի մեջ,- պարզաբանել է Դոնովան ու հավելել. «Հետևաբար, յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել անհատապես»:
Նա ամփոփել է նաև, որ զորակոչի արգելքը շարունակում է գործել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող կամ դրական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած քաղաքացիների համար: