Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած երկրում ստեղծված բավականին բարդ ու համաճարակային իրադրությանը, մարտի 15-ին Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի՝ Չկալով, Տուֆաշեն, Ագարակ, Նահապետավան եւ Գեղանիստ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտարարեց, թե ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային: Հատկանշական է, որ այս ընտրությունները դուրս էին մնացել ոչ միայն հանրային ուշադրության կենտրոնից, այլեւ կուսակցությունների տեսադաշտից, քանի որ դրանք կարելի է գնահատել որպես ապակուսակցական։ Առաջադրված թեկնածուները բոլորն էլ անկուսակցական էին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, անկուսակցական ներկայացող թեկնածուները հիմնականում նախկին իշխանությունները ներկայացնող կամ երբեւէ ներկայացրած անձինք են, որոնք «շառից-փորձանքից» հեռու մնալու նպատակով անկուսակցականի «կերպարով» են իրականացնում իրենց գործունեությունը։
Եվ փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ տվյալ անձինք ունեն բավարար հեղինակություն եւ հնարավորություն՝ ընտրություններում վերընտրվելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։