Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ամուսնանա՞լ եհովայի վկայի հետ, թե՞ ոչ։ Հայ Առաքելական եկեղեցու անդամ մի աղջիկ նման հարցով դիմել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Միմյանց հետ շփումից պարզվել է, որ տղան և նրա ամբողջ ընտանիքը Եհովայի վկաներ աղանդից են։
Ի՞նչ անել։
Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշել է. «Ընդհանրապես, Հայոց եկեղեցու պսակի խորհրդի նախապայմաններից է դավանական նույնությունը, այսինքն երբ ամուսնացող զույգն ունի նույն հավատքը։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ տղան և աղջիկն ունենան նույն արժեքային համակարգը։ Իսկ Հայոց եկեղեցու անդամի և Եհովայի վկայի միջև որևէ ընդհանրական բան չկա։ Ամուսնանալ եհովայի վկայի հետ՝ նշանակում է կտրվել ընտանիքի անդմաներից, հարազատներից, հասարակությունից, մեկուսանալ ընդհանրապես, էլ չեմ խոսում հայրենիքի, պետական խորհրդանիշների, մեզ համար շատ կարևոր սրբությունների հանդեպ այս աղանդի կործանարար մոտեցումների մասին։
Կյանքը ցույց է տալիս, որ նման ամուսնություններն ավարտվում են կամ բաժանությամբ կամ ողբերգությամբ կամ էլ տվյալ մարդը դառնում է այդ աղանդից։ Նման իրավիճակներում պետք է առաջնորդվել ոչ թ սրտով, պահի զգացողությամբ, այլ սթափ մտածողությամբ աչքի առաջ ունենալ նաև մյուսների օրինակը։
Այնպես որ՝ զգուշացեք աղանդներից»։
Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նաև նշում է, որ ծառայության ընթացքում առնչվել է նման 8 դեպքի, որից 1-ն ավարտվել է ողբերգությամբ, 4-ը՝ բաժանությամբ, 3-ը ստիպված դարձել են Եհովայի վկա. «Ցավոք, բոլորն էլ մտածում էին, որ կարող են դարձի բերել իրենց կողակցին…, բայց կյանքն այլ բան է ցույց տալիս»։