կարևոր
418 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-26 17:17
Իրավական

Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդեց կարճել «Իսակովի հողերի» վարույթը․ ապացույցներն ապօրինի են

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իսակովի պողոտայի» հողատարածքի գործով դատական նիստը։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Խոսքն Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի մասին է, որոնց վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել․ 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում), 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ  պաշտպանության կողմը ծանոթանալով վարույթի նյութերին՝ արձանագրել է՝ քրեական գործով միջնորդական վարույթը կատարվել է  դատավարական օրենքի էական խախտումներով, ուստի ստեղծված փաստաիրավական վիճակը հիմք է հանդիսանում սույն փուլում Ս. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։
 

Նա նշեց, որ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով, չեն կարող դրվել մեղադրանքի հիքմում, չեն կարող օգտագործվել որպես ապացույց։ «Միջնորդում եմ անթույլատրելի ճանաչել քրեական վարույթը, ձեռք բերած բոլոր ապացույցները ու դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը»,- ասաց Մակինյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում